Սուրեն Սարգսյանը՝ Թուրքիայում Կանադայի դեսպանության հայտարարության մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայում Կանադայի դեսպանության այն հայտարարությանը, որ Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները։

«Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք։

Իսկ իրականում այս նախադասության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն լավ աշխատելա, ինչպես երևումա լրահոսից»,- գրել է նա։

«Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասված է Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում կատարված գրառման մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ