Կարծում եմ Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. վարչապետ

Տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով  Արցախում տեղի ուենցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

 

«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով:  Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումը առաջին փուլով տալու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է, բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը և բավականին խոսուն է նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,-նշեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ