«Օրեր առաջ մահացած երգչուհու քույրը նույնպես վատառողջ է»․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Օպերայի և բալետի թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին:

Հարցին, թե  ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու՝ կորոնավիրուսի՞ց է երգչուհին մահացել, թե՞ ոչ, նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց. «Խոսել ենք երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ կինն ապրել է միայնակ, թոքաբորբ է ունեցել, թե ոչ, դա դիահերձարանը պետք է հաստատի։  Շտապօգնության կանչ է գրանցվել, այցելել են հիվանդին, հրավիրել թեստավորում անցնել և հոսպիտալացվել, սակայն վերջինը հրաժարվել է՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահը վրա է հասել»։

Ա․ Նաղդալյանը նշեց, որ երգչուհու շփման շրջանակը պարզվում է, քույրը նույնպես վատառողջ է և մասնագետները կապ են հաստատել վերջինի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ