Տարեցներին օժանդակելու ծրագրերը շարունակվում են. Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տարեցների խնամքի բոլոր ծրագրերը շարունակում են գործել: Տարեցներին հատկացվում են սննդի փաթեթներ:
 

Նախարարը նաև պարզաբանել է այն սոցիալական փաթեթները, որոնք կառավարությունն ընդունել է որպես հակաճգնաժամային: Առաջինը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողը  ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում՝ պայմանավորված կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով:

Քաղաքականություն