Վանաձորում մարդկանց կուտակումների պատճառը աշխատավարձերը, թոշակները կանխիկացնելն է. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեկնաբանել է համացանցում տարածված լուսանկարը, որում պատկերված է Վանաձորի մարդաշատ փողոցներից մեկը:

 

«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք,թե ինչպես անել,որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է,որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»:

Քաղաքականություն

Պատահարներ