Կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ ըստ մարզերի

Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից։ 

Ներկայացնում ենք հաստատված դեպքերի վիճակագրությունը՝ ըստ Երևանի և մարզերի: Կորոնավիրուսով վարակվածները Երևանում 219-ն են, Արագածոտնում՝ 10-ը, Արարատում՝ 113-ը, Արմավիրում՝ 51-ը, Լոռիում՝ 4-ը, Կոտայքում՝ 88-ը, Շիրակ-ում՝ 6-ը, Սյունիքում՝ 8-ը, Վայոց ձորում՝ 1-ը, Տավուշում՝ 2-ը: Գեղարքունիքում արձանագրված դեպքեր չկան:

ՀՎԿԱԿ-ի մասնագետներն ընդգծում են, որ հաստատված յուրաքանչյուր դեպք իրենք առաձին ուսումնասիրել են, և տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Այս առավոտվա դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 686, բացասական թեստերը՝ 3258, մահվան ելքերը՝ 7:

Քաղաքականություն