Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է. Անդրեյ Ղուկասյան

Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

 

«Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8_ն է: Նրանցից 1_ն առողջացել է եւ դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:

Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:

Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:

Մի վտանգեք Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- գրել է նա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ