ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողերս հետ տվեք. ինչ է կատարվել «Զվարթոց» օդանավակայանում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթոց» օդանավակայանում:

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանն ուղիղ եթերում զրուցում է ուղեւորների հետ եւ պատմում, թե ինչ է կատարվում այնտեղ. «Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»։

Ավելի ուշ քաղաքացիներից մեկի եւ ոստիկանի միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում քաղաքացին վիրավորանքներ է սկսել հնչեցնել ոստիկանի հասցեին։

 

«Փողերս հետ տվեք, ես գնում եմ, խի՞ եք ծախում տոմսերը, համ փողը չեն ուզում տան, համ չեն թողում գնանք։ Տեղեկացրեք, որ հենց հիմա ժողովուրդը մտնում է պալասա ու թույլ չի տալիս, որ այդ ինքնաթիռն իջնի»:

Քաղաքականություն

Պատահարներ