Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 600 զինծառայող. ՌԻԱ Նովոստի

Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ ֆրանսիացի մոտ 600 զինվորական վարակվել է կորոնավիրուսով:

Ֆրանսիայի Առողջապահության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը հայտարարել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6,5 հազարը, երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 338-ի:

«Մեր զինված ուժերի մոտ 600 զինծառայող վարակվել է COVID-19-ով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ցանկանում եմ ընդգծել, որ դա մեր մարտական պատրաստվածության վրա չի ազդել», - ասել է նախարարը, փոխանցում է «Progres» թերթը:

Փարլին ավելացրել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի զինված ուժերի քաղաքացիական ծառայողներից մեկը, որն աշխատել է պաշտպանական ենթակառուցվածքների շինարարության ծառայությունում, մահացել է կորոնավիրուսից:

Քաղաքականություն