Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց: 

 

Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

 

 ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ