Հայաստանից Արցախ գնացողները պարտադիր ջերմաչափվում են. Արցախի տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը: 

 

Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

««Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ