Քամու հետևանքով Երևանի Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նկարներ են հրապարկվել:

«Քամու հետևանքները. նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, Բրազիլիայի հրապարակում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր:

Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:  Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը»,- ասված է լուսանկարներին կից արված գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ