Սյունիքի մարզում երեկվա դրությամբ 26 վարակակիր, հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան է. փոխմարզպետ. ArmDaily

«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամենօրյա ռեժիմով ախտահանում է կանգառները, մարդաշատ վայրերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը: Քանի որ մեր մարզում ունի երեք հսկա արտադրություն` կոմբինատներ, նաև այդ կոմբինատների ներսում է ախտահանում իրականացվում»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով` մարտի 31-ի խստացումներից հետո մարզ, համայնք մտնող բոլոր ճանապարհներին տեղակայվել են պահակակետերը, որտեղ խիստ հսկողություն է իրականացվում:

«Ոստիկանությունն ակտիվ իրականցնում է իր աշխատանքները: Եթե մի քիչ էլ էս ամեն ինչում մեզ օգնեն մեր քաղաքացիները ու բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորեն, ապա ամեն ինչ լավ կլինի: Ուզում եմ ևս մեկ անգամ խնդրել, որ տանից դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-նշեց նա: Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահին 7-8 հյուրատուն Զբոսաշրջության կոմիտեին դիմել են` որպես մեկուսարան աշխատելու համար. «Երեկվա դրությամբ 26 վարակակիր, իսկ մեկուսացվածների թիվը շատ է, պարզապես այս պահին թվին տեղյակ չեմ: Հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան է: Այդ երկու օջախներից է տարածվել»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ