Վերակենդանացման բաժանմունքներում 25 պացիենտ է բուժվում. ԱՆ խոսնակը՝ կորոնավիրուսով հիվանդների մասին

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։

«Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- ասվում է գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ