Առողջապահության փոխնախարարը իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերի մասին

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերին.

 

«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների:
Հ.Գ. Որեվէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում»:

Քաղաքականություն