Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ. մոտ 30 գառ սատկել է. Shamshyan. com

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ