Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր վերանորոգվել են և պատրաստ են շահագործման․ Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 

Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։

 

Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։


Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում։

Քաղաքականություն

Պատահարներ