Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավար

Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակչուհու մոտ կորոնավիրուսը հաստատվել է այսօր, սակայն մեկուսացված է եղել մի քանի օր շարունակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը։

«Երբ Հայաստանից եկել է գյուղ, ջերմություն է ունեցել, որոշել է թեստավորվել, նրան մեկուսացրել էին, այսօր եկավ դրական պատասխան։ Այս պահին տարվում են մեծածավալ աշխատանքների կնոջ շփման շրջանակն ամբողջությամբ գտնելու եւ մեկուսացնելու ուղղությամ բ:Այս պահին տարվում են աշխատանքներ։ Կինը մեկուսացված է, խուճապի կարիք չկա»,- ասել է Սարգսյանը։

Քաղաքականություն