Աշտարակում բախվել են Hummer-ն ու Opel-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էլբերտ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 7-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Ժամը 17:20-ի սահմաններոմ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Հայկազ Ս.-ի վարած Hummer մակնիշի 35 XZ 664 համարանիշի և 72-ամյա Մերուժան Գ.-ի վարած Opel մակնիշի 34 RN 190 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Մերուժան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ