Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարում կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում․ կան նոր հրահանգներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության և նահանգապետների հետ առցանց խորհրդակցության ժամանակ մի շարք միջոցառումներ է առաջարկել կորոնավիրուսի համավարի դեմ պայքարելու համար:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, իշխանությունների գլխավոր առաջադրանքը նախագահն անվանել է՝ պայքարը հիվանդության տարածման դեմ, մարդկանց առողջության և կյանքի պաշտպանությունը, կայուն տնտեսության ապահովումը և քաղաքացիների զբաղվածության և եկամուտի պահպանման հարցը:

 

ՌԴ ղեկավարի խոսքով՝ բոլոր շրջանները պետք է կենտրոնանան բուժհաստատությունների պատրաստվածությունը բարձրացնելու, դրանք հզորությամբ և հնարավորություններով համալրելու գործում:  

Նախագահի առանցքային հանձնարարություններն են. ֆիննախարարությունը պետք է ճկունություն դրսևորի կորոնավիրուսին հակազդելուն ուղղված միջոցների բաշխման հարցում, բժիշկների նույնպիսի ապահովագրական երաշխիքներ տրամադրել, ինչպես զինվորականներին, ապրիլից 3 ամսով հատուկ վճար սահմանել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների համար, ընդլայնել վարկային արձակուրդների տրամադրման չափանիշները:


 

 

Քաղաքականություն

Պատահարներ