Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել․ Հայր Ներսեսը՝ միջադեպի մասին․ NEWS

Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Հոգեւորականը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ համոզված է, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել եւ որեւէ կերպ չեն ստեղծել իրավիճակ, որ իրավապահները բռնություն գործադրեն նրանց նկատմամբ։

 

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ազիզյանը։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։

 

Լրատվամիջոցի  հետ զրույցում Հայր Ներսեսը ասաց, որ շատ վիրավորված ու վրդովված է միջադեպից։

«Երբ այդ մոլագար ոստիկանապետը միանգամից հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է։ Հորեղբորս տղան այդ ամենը տեսանկարահանել է, ու այդ պահին նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսանյութը, նրան նույնպես ծեծել են»,- պատմեց հոգեւորականը։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ