Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը․ Worldometer

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը, գրանցվել է վարակման 1 647 624 դեպք, ապաքինվել է 369 079 մարդ։ Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 157 053 դեպք, 15 970-ը՝ մահվան ելքով։

Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 147 577 դեպք, մահացել է 18 849-ը։

Գերմանիայում գրանցվել է 119,624 դեպք (մահացել է 2 607-ը), Ֆրանսիայում՝ 117,749 (մահացել՝ 12 210-ը), Շվեյցարիայում՝ 24 548 դեպք (1 001)։

Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 3 336 դեպք, հաստատվել է վարակման 81 907 դեպք:

Իրանում զոհերի թիվը հասել է 4 232 -ի, վարակակիրների թիվը 68 192 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 478 098 դեպք, որոնցից 17 919-ը՝ մահվան ելքով։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:

 

Քաղաքականություն

Պատահարներ