National Geographic-ը հոդված է հրապարակել պատմական Անիի ու հայկական ինքնության մասին

National Geographic» ամսագիրը հրապարակել է հոդված՝ նվիրված հնագույն հայկական Անի քաղաքին, որի ավերակները հիմա Թուրքիայի տարածքում են:

Պարբերականը նշում է, որ Անին ծաղկել է միջնադարում՝ դառնալով Հայաստանի մայրաքաղաքը: Հայտնի է եղել որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Քաղաքում ապրել է 100 հազար մարդ:

«Հայաստանի միջնադարյան թագավորությունը դուրս է եկել այսօրվա Հայաստանի սահմաններից: Հին ժամանակներում այդ հողերն անցել են պարսիկների, սելևկյանների, հռոմեացիների տիրապետության ներքո: Բայց անկախ նրանից, թե ինչպես էին այդ կայսրությունները հզորանում կամ անկում ապրում, հայկական ինքնությունը պահպանվում էր»,- ասված է հոդվածում:

Քաղաքականություն