Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք. Ալինա Նիկողոսյան

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 

86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ 

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ