COVID-19. Աշխարհում զոհերի թիվը՝ 102 843 է, վարակվել է ավելի քան 1 700 000 մարդ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 102 843-ի, հաղորդում է worldometers.info/coronavirus/-ը: Վարակվել է 1 703 018 մարդ, ապաքինվել՝ 377 090-ը: 

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Իտալիան (18 849), սակայն վերջին օրերին մահվան դեպքերի թիվն աճում է նաեւ ԱՄՆ-ում, եւ եթե այսպես շարունակվի, ԱՄՆ-ն այդ առումով առաջ կանցնի Իտալիայից: ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 18 761 մարդ: 

Իսպանիայում կորոնավիրուսը խլել է 16 081 մարդու, Ֆրանսիայում՝ 13 197 մարդու կյանք: Աշխարհում կորոնավիրուսից մահացության մակարդակով 5-րդ տեղում է Մեծ Բրիտանիան (8958), 6-րդ տեղում՝ Իրանը (4232), 7-րդ տեղում՝ Չինաստանը (3339): 

Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է վարակման 29 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Փաստացի բուժվում է 780 պացիենտ, ապաքինվել է 173 մարդ, մահացել է 13 մարդ:    

 

Քաղաքականություն

Պատահարներ