Հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի:  Փաշինյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, որ ըմբռնումով մոտենան, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն մարդու և քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց իրավունքների: 
«Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի, որովհետև այն ամենամեծ ռիսկայնությունն ունի վարակի տարածման առումով: Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի: Շարունակվելու են տեղաշարժվելու սահմանափակումները, ցանկացած պահի կարող ենք ունենալ վարակի նոր բռնկում»,- ասաց նա: 

 

Քաղաքականություն

Պատահարներ