Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել Գեղարքունիքի մարզում․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ 

Նշենք, որ Գեղրքունիքը մինչև այս պահը միակ մարզն էր, որտեղ չկար կորոնավիրուսով վարակման դեպք։ 

«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,-գրել է մարզպետը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 977 դեպք։ 

Կորոնավիրուսից բուժվածների թիվը 173 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ, փաստացի բուժվողներինը՝ 780, բացասական թեստերը՝ 8464 մահվան ելքերը՝ 13: 

 

Քաղաքականություն