Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից. Արմենպրես

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է բռնցքամարտիկը: 

 

«Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ Covid-19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ 14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։  Ի ուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»,- ասել է մարզիկը:

 

Քաղաքականություն

Պատահարներ