Տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մոսկվա-Երեւան չորրորդ չարտերային չվերթի մասին

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքը։

Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:

Չվերթի կազմակերպման եւ քաղաքացիների հաշվառման ընթացքին հետեւելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արեւշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը

Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Ցուցակը հղումով՝ shorturl.at/pCKL2»:

Քաղաքականություն