Լոս Անջելեսում երկրաշարժ է տեղի ունեցել

Լոս Անջելեսում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Independent-ը: 

Երկրաշարժը ֆիքսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 00:03-ին: Թեթեւ ցնցումներ են զգացվել Հարավային Կալիֆոռնիայում, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Սլոսոնից եւ Լա-Բրեա-ավենյուից կես մղոն հեռավորության վրա:

Ցնցումները արթնացրել են քաղաքի բնակիչներին: Երկարաշարժը զգացվել է նաեւ Լոնգ-Բիչում, Սանտա-Մոնիկայում, Արեւմտյան Հոլիվուդում եւ Բերբանկում:

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը Twitter-ում գրել է, որ փլուզումներ չեն եղել: 

Քաղաքականություն