Քննարկվում է Սահակաշվիլիի թեկնածությունը Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը աշխատանք է գտել Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի համար: Նրան ցանկանում են նշանակել բարեփոխումների հարցերով փոխվարչապետ: Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն՝ վկայակոչելով քաղաքական ուժի աղբյուրներին:

Սաակաշվիլիի մամուլի ծառայությունը հաստատել է պարբերականի հետ զրույցում, որ քաղաքական գործիչը ստացել է փոխվարչապետ դառնալու մասին առաջարկ: Այլ մեկնաբանություններ տալ չեն ցանկացել:

Նշվում է, որ Սաակաշվիլիի նշանակումը կարող է տեղի ունենալ արդեն ապրիլի 24-ին:

Քաղաքականություն