Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4774 դեպք

Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4774 դեպք երկրի 81 շրջանում: Այս մասին հաղորդում է օպերատիվ շտաբը:

Նշվում է, որ նրանցից 2282-ը (47,8%) չի ունեցել հիվանդության կլինիկական ախտանիշներ: Միևնույն  ժամանակ, 1 օրում առողջացել է 471 հիվանդ:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ 2,6 մլն մարդ է աշխարհում վարակվել կորոնավիրուսով:

Քաղաքականություն