105 տարի անց հայ ժողովուրդը պետք է տեսնի ճանաչում. Պաոլո Ֆորմենտինի

Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։

Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին:

Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։


 

Քաղաքականություն

Պատահարներ