Վերջին զանգի արարողությունը կհետաձգվի

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2019-2020 թթ․ ուսումնական տարվա ավարտին իրականացվելիք վերջին զանգի արարողությունը կհետաձգվի անորոշ ժամանակով։

«Ես գիտեմ, որ բոլոր աշակերտների կյանքում վերջին զանգի արարողությունը շատ կարևոր է, քանի որ կյանքի մի էջ փակվում է, մեկ ուրիշը՝ բացվում։ Չնայած այս ամենին, չպետք է մոռանանք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և երիտասարդների, պատանիների մոտ վարակը հիմնականում լինում է առանց ախտանշանների։ Պետք է հասկանանք, որ մեծ միջոցառումներ իրականացնելու դեպքում հնարավոր է հիվանդությունը տարածվի, և վարակվեն ընտանիքի անդամները, ովքեր կարող են ունենալ քրոնիկական հիվանդություններ»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Քաղաքականություն

Պատահարներ