Ինչպես պայքարել պայմանավորված խաղերի դեմ. ՀՖՖ-ում ստեղծվել է փորձագիտական կոմիտե

ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում մի շարք որոշումներ են կայացվել: Մասնավորապես, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն՝ պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Նիստում նաև որոշվել է ստեղծել Բժշկական կոմիտե՝ դարձյալ խորհրդատվական մարմնի գործառույթներով: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Քաղաքականություն

Պատահարներ