«Արսենալը» պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից. ՀԺ

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» վաճառել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին գրում է The Mirror պարբերականը: «Զինագործները» ցանկանում են ուժեղացնել իրենց կազմը եւ նախատեսում են 31-ամյա կիսապաշտպանի վաճառքից ստացած գումարն օգտագործել այդ նպատակով: Այս մասին գրում է ՀԺ-ն: 

«Ռոման» բազմիցս է հայտնել իր կազմում վարձավճարով հանդես եկող Մխիթարյանին պահելու ցանկության մասին: Ֆուտբոլիստը ինքն էլ ուզում է մնալ եւ այդ մասին ասել է «զինագործների» ղեկավարությանը: Կողմերը պարզապես տեւական ժամանակ է՝ չեն կարողանում համաձայնության գալ պայմանների շուրջ: Այժմ, սակայն, «Արսենալն» իջեցրել է գինը եւ պատրաստ է բաց թողնել խաղացողին 10 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց: Նախկինում մամուլում տարբեր թվեր էին նշվում, եւ բոլորն էլ ավելի էին: Կային տեղեկություններ, որ «գայլերը» պատրաստ չեն վճարել լոնդոնցիների պահանջած գումարը: Հիմա նույնպես նրանք ավելի քիչ են առաջարկում:

Վերջերս տեղեկություններ կային, որ «Ռոման» ցանկանում է Մխիթարյանի դիմաց «Արսենալին» տալ ֆուտբոլիստ ու որոշակի գումար: Սրան էլ անգլիական ակումբը համաձայն չէ: Լոնդոնցիները համարում են, որ լավ ֆուտբոլիստ են վաճառում ու գումար են ուզում ստանալ: Ամեն դեպքում, նրանք պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնեն, քանի որ Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանագրի ժամկետը սպառվում է 2021թ. ամռանը, եւ որքան մոտենում է այդ ժամանակը, այնքան Մխիթարյանի արժեքը նվազում է:

Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» է տեղափոխվել ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի սկզբում: Մսասնակցել է Ա Սերիայի եւ Եվրոպա լիգայի 17 հանդիպման: Խփել է 6 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում:

 

Քաղաքականություն

Պատահարներ