Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը: Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ներկայումս Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունում գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի աշխատակազմի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: 

 

Նշենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար:

Քաղաքականություն

Պատահարներ