Աղբյուրակի ջրամբարում կորած բնակչուհու դին է հայտնաբերվել

Մայիսի 9-ին՝ ժամը 09։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում դի է հայտնաբերվել։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Աղբյուրակի ջրամբարում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։ 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 08:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում և մոտակայքում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ