«Գիշերը ներխուժել են գրասենյակ. տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք». ԱՆ նախարարի խորհրդական

Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում» քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:

«Իդիվիդումի» գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:

Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:

Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ