ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արտակարգ իրավիճակ Ռանչպար գյուղում. Սևջուր գետի ջրի մակարդակը բարձրացել է

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արմավիրի մարզից դեպի Արարատի մարզ հոսող Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջուրը լցվել է Արարատի մարզով հոսող դեպի Սևջուր գետը, ինչն էլ վնասել է Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։ Ջրի մակարդակն իջեցնելու նպատակով Ռանչպար գյուղ է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի ջրի կարգավորիչ, չգործող երկրորդ փականը բացվի, սակայն դեռևս հնարավոր չի եղել, ու ստիպված փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում, որպեսզի կարողանան փականը բացեն։  Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով տեղում ուսումնասիրում է նաև խնդիրը։ 

 

 

 

 


ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եթե ժամանակին գետը մաքրվեր, ապա այս վիճակը չէր լինի։ Ամեն անգամ նման վիճակներ լինելուց հետո պատասխանատուները խոստանում են, որ այն կմաքրեն, սակայն այդ ամենը օդ է դուրս գալիս, ու Սևջուր գետը հերթական սևն է բերում գուղացիներիս գլխին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ այս անգամ գոնե հետևություններ կանեն, քանի որ դեպքի վայր է ժամանել մարզպետ Գ. Սարգսյանը»։ 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ