Ավտովթար է տեղի ունեցել Ձորաղբյուր գյուղում․ կան տուժածներ

Մայիսի 9-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Համլետ Ս․, ծնված 1953 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Էդգար Պ․) և «Mercedes-Benz S600» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ցած ընկել։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Լիլիթ Հ., ծնված 1948 թ․, Մարինե Պ., ծնվսծ 1956 թ․, Արամ Ս., ծնված 1986 թ․ և Աշոտ Ս․, ծնված 1956 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Քաղաքականություն

Պատահարներ