Կորոնավիրուսը սրանք են բերել. Ստամբուլում մի տղամարդ փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին մի տղամարդ փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը:  Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ նա փորձել է այրել եկեղեցու դուռը, սակայն տեսնելով, որ նկատել են իրեն, արագ հեռացել է։
 

Հայոց պատրիարքարանի պատասխանատուներն ահազանգել են կատարվածի մասին, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել ոստիկանությունը և նահանգապետարանը։ Կարճ ժամանակ անց տղամարդը ձերբակալվել է: Նա խոստովանական ցուցմունք է տվել:
 

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Քաղաքականություն