Ոստիկանները որոնում են «ՎՏԲ» բանկ ներխուժած անձին

Մայիսի 11-ին՝ ժամը 10։40-ի սահմանում, «ՎՏԲ» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մասնաճյուղ ներխուժած և սպառնալիքներ հնչեցրած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին՝ ժամը 10։40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկ:

  •  

Քաղաքականություն

Պատահարներ