Վանաձորում սելավաջրերը ողողել են տների բակերը

Մայիսի 10-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։

Քաղաքականություն

Պատահարներ