«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դեռ ինքնամեկուսացման մեջ է, օգնականը երկրորդ անգամ է թեստավորվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որի օգնականի մոտ վարակ էր հաստատվել, եւս երկու օր ինքնամեկուսացման մեջ կանցկացնի, ինչից հետո, երբ լրանա 14-րդ օրը, կվերադառնա աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Մի կարճ ժամանակ ջերմել եմ, սակայն երեւի որեւէ այլ պատճառով, քանի որ վարակի պատասխանը բացասական էր»,- նշեց նա։

Պատգամավորի օգնականը՝  Քնարիկ Հարությունյանը,  լրատվամիջոցի  հետ զրույցում նշեց, որ արդեն ապաքինվում է, այս պահին Ծաղկաձորում է գտնվում։

«Ջերմում էի սկզբում, բայց հիմա շատ ավելի լավ եմ, անցել է ջերմությունս։ Նորքի հիվանդանոցից ինձ ուղարկել էին Գյումրու ինֆեկցիոն, որտեղից էլ տեղափոխել են Ծաղկաձոր, 3 օր է՝ ինչ այստեղ եմ»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր թեստավորվել է երկրորդ անգամ, թեստի պատասխանները դեռ պարզ չեն։

Քաղաքականություն

Պատահարներ