18-ամյա վարորդը ԳԱԶ 2410-ով կողաշրջվել է․ կան վիրավորներ

Մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աղվան Հ-ն իր վարած ԳԱԶ 2410 մակնիշի 34 ՏT 492 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամ՝ վթարի հետևանքով վարորդ Աղվան Հ-ն և ուղևոր՝ 19-ամյա Ազատ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

 

Քաղաքականություն