Անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են. ահազանգ՝ Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներից

Հերթական ահազանգն է ստացվել Վերին Լարսում օրեր շարունակ մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր շարունակում են մնալ մեքենաների մեջ, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Վրաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատները ոչինչ չեն անում՝ իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի հետ զրույցում քաղաքացին նշել է. «Վրաստանը բացել է մի սահմանը, բայց էս Վրաց-ռուսական սահմանը չի բացվում, անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են: 42 հոգի ենք էս պահին, կանայք ու երեխաներ կան մեզ հետ, փողոցներում էլ անվադող չմնաց, որ չվառենք տաքանանք, դրանով էինք տաքանում: Ռուսական ոստիկանությունը եկավ-մոտեցավ մեզ, ասացին, որ ձեր հյուպատոսարանը ոչինչ չի անում, գոնե մենք փորձենք մի բան անենք, մյուս օրն եկան ասին, թե վրացին ասում ա դուք ինչի եք խառնվել, եթե իրանց հայերը, իրանց իշխանությունները չեն խառնվել… վրացին ռուսներին է ասել, ասում է՝ վրացին չի թողնում: Վրացին ասել է՝ թող Հայաստանից զբաղվեն, էնտեղից ավտո տրամադրեն, գան ուղեկցելով տանեն հասցնեն իրենց երկիր, մանավանդ, որ Սադախլոյի անցակետն էլ բաց է:
Վրացին ասել է՝ հնարավոր է մենք իրենց թողնենք գնան, բայց հայերը չընդունեն իրենց»:

Քաղաքացու խոսքով՝ իրենց հաց ու ջուր են տալիս իրենց հարևանությամբ գործող ապահովագրական ընկերության երիտասարդ աշխատակիցները՝ Լիլիթ և Գոհար անուններով, մինչդեռ մի ամբողջ կառավարություն այսքան ժամանակ ոչինչ չարեց իրենց համար: 

Քաղաքականություն

Պատահարներ