Խմորումներ և ջարդ՝ ԱԱԾ-ում. ովքեր են պատրաստվում լրացնել թափուր պաշտոնները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանի խմորումները և կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը ազատման դիմում է գրել։

Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմումներ են գրել նաև Քննչական դեպարտամենտի երկու բաժնի պետեր։ Մեզ հասած տեղեկություններով՝ կադրային այս փոփոխությունները հաջորդիվ շարունակվելու են նաև ԱԱԾ տնտեսական դեպարտամենտում։

Նույն տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրված քննարկել ու ստուգել ԱԱԾ բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատանքի նպատակահարմարությունը։ Այս փուլում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է դրված, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատվել ցանկացած պահի։

Սա նշանակում է, որ առաջիկայում ԱԱԾ-ում բազմաթիվ թափուր պաշտոններ կմնան, որը, սակայն, պատրաստվում են լրացնել դատախազական համակարգից։ Մի շարք դատախազներ արդեն պատրաստվել են տեղափոխվել ԱԱԾ՝ պայմանով, որ աշխատավարձերը կվերանայվեն»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ