Օրվա լրահոս

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից՝ կորոնավիրուսի բուժման հաջող կուրսն անցնելով: Նա արդեն իսկ անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին հայտնել է Միշուստինի քարտուղար Բորիս Բելյակովը:

Միշուստինն առավոտյան արդեն տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցություն է անցկացրել գործընկերների հետ: Ներկա պահին նա պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությանը:

Վերջին նորություններ