Մորձմոսկվայում կոշտ վայրէջք է կատարել «Մի-8» ռազմական ուղղաթիռը

Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել «Մի-8» ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմը զոհվել է:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղումա նելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, նախանական տվյալներով՝ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:

«Մայիսի 19-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ի սահմաններում ուսումնավարժական թռիչք կատարելիս ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել բնակավայրից 20 կմ հեռավորությամբ: Կոշտ վայրէջքի հետևանքով ուղղաթիռի անձնակազմը զոհվել է ստացած վնասվածքներից»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
 

Քաղաքականություն